Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մանսուրը Եգիպտոսի ուժերին համախմբման կոչ է անում

Մանսուրը Եգիպտոսի ուժերին համախմբման կոչ է անում
19.07.2013 | 11:39

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հանդես է եկել երկրում հակամարտող բոլոր կողմերի հաշտեցման կոչով։ ՙՄենք ծայրահեղ ծանր շրջան ենք ապրում։ Որոշ ուժեր փորձում են ներքաշել մեզ քաոսի մեջ, սակայն մենք բոլորս կայունություն ենք ցանկանում մեր երկրի համար։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք անվտանգության համար՚,- ժողովրդին ուղղված կոչում ասել է Մանսուրը։ Նրա խոսքով՝ ժողովուրդն իր կամքը հայտնել է, և նա միակն է, որ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը։

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ