Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հռոմի պապը բարեփոխում է Վատիկանի կառավարումը

Հռոմի պապը բարեփոխում է Վատիկանի կառավարումը
21.07.2013 | 18:16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բրազիլիա կատարելիք իր այցի նախօրեին ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Վատիկանի տնտեսական և վարչական կառույցները բարեփոխելու համար։ Այդ մասին հայտնել է Վատիկանի ռադիոն։ Հանձնաժողովը պատասխանատու է քաղաք-պետության ենթակառուցվածքների արդիականացման և եկեղեցական գումարների վերահսկման համար։ Դա կօգնի ծախսերն առավել նպատակային կատարել։

Ավելի վաղ Հռոմի պապը ստեղծել էր մեկ այլ հանձնաժողով՝ Վատիկանի բանկը բարեփոխելու նպատակով։ Վերջին շրջանում բանկի հեղինակությունը տուժել էր մի շարք սկանդալների պատճառով։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ