Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Եգիպտոսում բախումներից 50 մարդ է տուժել

Եգիպտոսում բախումներից 50 մարդ է տուժել
22.07.2013 | 12:02

Այս գիշեր Կահիրեում ավելի քան 50 մարդ է տուժել Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումից։ Անկարգությունները ծագել են Սուեցում, որ գտնվում է մայրաքաղաքից 120 կմ հեռավորության վրա։ Դրանք սկսել են այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակվել են երիտասարդ ակտիվիստների վրա։ Վերջիններիս օգնության են հասել տեղի բնակիչները։ Երկու կողմերն էլ միմյանց վրա են նետել հրավառ նյութերով տարաներ։ 30 եգիպտացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունն ու բանակը շրջափակել են դեպքի վայրը։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ