Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն

ԵՄ-ն ՙՀզբոլահն՚ համարում է ահաբեկչական կազմակերպություն
23.07.2013 | 11:29

Լիբանանի շիաների ՙՀզբոլահ՚ խմբավորումը շատ խիստ է արձագանքել Եվրամիության որոշմանը, համաձայն որի՝ խմբավորման ռազմական թևը մտցվել է ահաբեկչական կազմակերպությունների սև ցուցակում։ ՙՀզբոլահն՚ այս որոշումն անվանել է թշնամական, անարդար և ավելացրել, որ Բրյուսելը գործել է ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության տակ։

ԵՄ այս որոշումը նշանակում է, որ ՙՀզբոլահի՚ ռազմական թևն այլևս չի կարող ստանալ դրամական փոխանցումներ Եվրոպայում իր աջակիցների կողմից, բացի այդ, եվրոպացի դիվանագետները չեն կարող հանդիպումներ ունենալ խմբավորման անդամների հետ։

Ավելի վաղ Եվրամիությունը հրաժարվել էր ընդունել այս որոշումը՝ նշելով, որ անհնար է հստակ տարանջատել ՙՀզբոլահի՚ ռազմական և քաղաքական թևերը, և նման քայլն էլ ավելի կլարի իրավիճակը Լիբանանում։

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ