Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մահափորձ է նախապատրաստվում Վենեսուելայի նախագահի դեմ

Մահափորձ է նախապատրաստվում Վենեսուելայի նախագահի դեմ
26.07.2013 | 11:57

Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Դոսդադո Կաբելոն աջ ուժերին մեղադրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Նա այդ հայտարարությունն արել է երեկ՝ Կարակասի հիմնադրման 446-րդ տարեդարձի օրը։ ՙՄենք խաղաղություն ենք ցանկանում, և այն պահպանելու միակ երաշխիքը չավեսյան հեղափոխությունը պահպանելն է։ Զգուշացնում եմ ձեզ, պարոնայք ֆաշիստներ, եթե ինչ-որ բան պատահի Նիկոլաս Մադուրոյի հետ, ժողովուրդն անողոք կգտնվի ձեր նկատմամբ՚,- ասել է խորհրդարանի խոսնակը։

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ