Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սիրիայի ընդդիմությունը ՄԱԿ-ում է

Սիրիայի ընդդիմությունը ՄԱԿ-ում է
27.07.2013 | 13:45

Սիրիացի ապստամբները առաջին հանդիպումն են անցկացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նրանց նպատակը միջազգային աջակցություն ստանալն է։ Ընդդիմության նոր ղեկավար Ահմեդ Ջարբան նշել է, որ նախագահ Բաշար Ասադի վրա անհրաժեշտ է էլ ավելի մեծ քաղաքական ճնշում բանեցնել, որպեսզի հասնեն իշխանության խաղաղ փոխանցման։

Հանդիպումների ընթացքում սիրիական ընդդիմության առաջնորդը դիմել է ՌԴ ներկայացուցչին՝ խնդրելով դադարեցնել Սիրիայի իշխանություններին զենքի մատակարարումը։

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ