Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Օլանդի բախտը կատաստրոֆիկ չի բերում

28.07.2013 | 14:45

Ֆրանսիայի խորհրդարանը չեղյալ է հայտարարել 132 տարի գործող օրենքը, որ պատասխանատվություն է սահմանում հանրապետության նախագահի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար: 1881 թվականից երկրի ղեկավարը արտոնյալ դիրք ուներ մյուս քաղաքացիների համեմատ` նրա հասցեին հնչած ցանկացած կոպիտ խոսք ինքնաբերաբար համարվում էր իրավախախտում, այժմ վիրավորված նախագահը այդ փաստը պետք է ապացուցի դատարանում: Նախագահին մյուս քաղաքացիներին «հավասարեցրել է» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ