Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսին տեղափոխվել է Կահիրեի մերձակա Տորա բանտ: Նրան մեղադրում են մի քանի հոդվածներով, նա ընկճված է, բայց մեղադրանքները չի ընդունում: Մուրսին մի քանի անգամ խնդրել է իրեն միացնել պաշտպանության նախարար Աբդել Ֆատա աս Սիսիի հետ, բայց նրան մերժել են: Մերժվել է նաև «Մուսուլման եղբայրների» ղեկավար Մուհամեդ Բադիայի հետ հանդիպումը: Տորայի բանտում է նաև Եգիպտոսի նախորդ նախագահ Խոսնի Մուբարաքը: