Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մալիում հեղաշրջումից հետո նախագահ են ընտրում

Մալիում հեղաշրջումից հետո նախագահ են ընտրում
28.07.2013 | 14:58

Մալիում մեկ տարի առաջ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո տեղի են ունենում առաջին նախագահական ընտրությունները։ Հեղաշրջումը երկրում ստեղծել էր քաղաքական վակուում, ինչը հանգեցրել էր նրան, որ երկրի հյուսիսային շրջանները գրավվեցին ՙԱլ Կաիդայի՚ հետ կապեր ունեցող խմբավորումների կողմից։

Այս տարի ֆրանսիական զորքերը ճնշել էին Մալիի ապստամբներին՝ ազատագրելով գրավված շրջանները։ Ներկա դրությամբ անվտանգությունն այստեղ ապահովում է 11 հազարոնց կոնտինգենտը, որի գրեթե կեսը ՄԱԿ-ի զինվորականներն են։

Նախագահական ընտրությունները միջազգային դոնորական խմբի կողմից ներկայացված պահանջներից մեկն էին։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ