Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Վերականգնվում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները

Վերականգնվում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները
29.07.2013 | 10:48

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ երկուշաբթի Վաշինգտոնում վերականգնվում են պաղեստինա-իսրայելական բանակցությունները։ Դրանք փակուղի էին մտել 2010 թվականին։ Վերջին շրջանում պետքարտուղար Ջոն Քերին մեծ ջանքեր էր գործադրում մերձավորարևելյան խաղաղ կարգավորումը վերականգնելու ուղղությամբ։

Այս հայտարարությունը պետքարտուղարությունը տարածել է այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ բանտից ազատ կարձակի ավելի քան 100 պաղեստինցի ձերբակալվածների։ Ձերբակալվածներին ազատելու մասին քննարկումները բախումներ են առաջացրել իսրայելյան կառավարությունում։ Ազատ արձակումը կիրականացվի մի քանի փուլով և կտևի մի քանի ամիս։

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ