Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հզոր պայթյուններ ամերիկյան գազավերամշակման գործարանում

Հզոր պայթյուններ ամերիկյան գազավերամշակման գործարանում
30.07.2013 | 11:07

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի պրոպան գազի վերամշակման գործարանում այս գիշեր մի քանի հզոր պայթյուններ են որոտացել։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, պայթյունները սկսել են երեկոյան ժամը 11-ին և շարունակվել են մոտ 1 ժամ։ Մոտակա շենքերի բնակիչներն անհապաղ տարհանվել են։ Դեպքի վայրի լուսանկարներում երևում են խոշոր հրդեհի կադրեր։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մոտ 10 մարդ համարվում է անհետ կորած:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ