Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պիտեր դե Կրեմը` Բելգիայի տեր

Պիտեր դե Կրեմը` Բելգիայի տեր
30.07.2013 | 16:02

Բելգիայի կառավարությունը օգոստոսի 1-ից մեկնում է արձակուրդ` իր գործառնությունները հանձնելով պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմին: Նա «հերթապահելու է» 18 նախարարների և պետքարտուղարների փոխարեն: Սպասվում է, որ նրա գործը առանձնապես ծանր չի լինի, որովհետև օգոստոսին արձակուրդ է մեկնում ոչ միայն կառավարությունը, այլև բնակչության 1/3-ը, մեծ ձեռնարկությունները դադադարցնում են աշխատանքը, տրանսպորտը աշխատում է մեծ ինտերվալներով, խանութները` կրճատված գրաֆիկով: Փոխարենը բուռն կյանք է սկսվում զբոսաշրջիկների համար, ավելանում են չարտերային չվերթները:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ