Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մամնուն Հուսեյնը` Պակիստանի նախագահ

Մամնուն Հուսեյնը` Պակիստանի նախագահ
31.07.2013 | 15:07

Պակիստանի 12-րդ նախագահ է ընտրվել իշխող կուսակցության` Պակիստանի մուսուլմանական լիգայի թեկնածուն` Մամնուն Հուսեյնը, նրա օգտին է քվեարկել Ազգային ասամբլեայի ու Սենատի, նահանգների խորհրդարանների պատգամավորների մեծ մասը: Սահմանադրության համաձայն նախագահին ընտրում է խորհրդարանը, հինգ տարով: Մամնուն Հուսեյնը սեպտեմբերին 9-ին երդմնակալությունից հետո կստանձնի նախագահի պարտականությունները, որոնք նրան չեն դարձնում առաջին դեմքը երկրում, որովհետև Պակիստանը խորհրդարանական հանրապետություն է և իշխանության ղեկը վարչապետի ձեռքում է: Մամնուն Հուսեյնը ծնվել է 1940 թ. մարտի 2-ին, Հնդկաստանի Աքրա քաղաքում: 1947-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Պակիստան: 1965-ին Հուսեյնը բակալավրի աստիճան է ստացել Կարաչիի համալսարանում, ապա զբաղվել է բիզնեսով: 1960 թ. անդամակցել է Պակիստանի մուսուլմանական լիգային, 1999 թ. ընտրվել է Սինդ նահանգի նահանգապետ:

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ