Իսպանիայում գործադուլ են անում ցլամարտիկները: Տորեադորների, պիկադորների և բանդերիլյերոնների արհմիությունները որոշել են ամբողջ երկրի կորիդայի հրապարակներում գործադուլ հայտարարել: Արմիությունները պնդում են, որ ընկերությունները, որոնց պատկանում են կորիդայի ասպարեզները, ստեղծվում են սեզոնի ժամանակ և չեն կատարում տորեադորների, անասնաբույծների և քաղաքապետարանային հաստատատությունների առաջ ստանձնած պարտավորությունները: 41 ընկերություն պարտք է իր աշխատակիցներին: Ցլամարտի հրապարարակներում գործադուլ կանցկացվի մինչև ընկերությունները չկատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: