Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սիրիան դիմել է Պան Գի Մունին՝ երկրի նկատմամբ ագրեսիան կանխելու համար

Սիրիան դիմել է Պան Գի Մունին՝ երկրի նկատմամբ ագրեսիան կանխելու համար
02.09.2013 | 15:48

Սիրիայի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրանքով կանխել Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա։ Այդ մասին հայտնում է սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։ «Սիրիայի կառավարությունը կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ղեկավարել միջազգային ջանքերը, որպեսզի թույլ չտրվի երկրի նկատմամբ որևէ ագրեսիա, և շարժվել հակամարտության քաղաքական լուծման ուղիների որոնման ուղղությամբ»,- ասված է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի նամակում։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ