ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մաքսային միությունը Հայաստանի համար կսկսվի 2014-ի մայիսին

Մաքսային միությունը Հայաստանի համար կսկսվի 2014-ի մայիսին
09.09.2013 | 18:35

ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ասել է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014-ի մայիսին, երբ ծրագրված է ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը: Փոխվարչապետը հավելել է, որ անհրաժեշտ աշխատանք է տարվում Եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման համար, որպեսզի այդ միությունը սկսի աշխատել 2015-ի հունվարի 1-ից:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ