Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերգեյ Լավրովը կայցելի Եգիպտոս

Սերգեյ Լավրովը կայցելի Եգիպտոս
17.09.2013 | 12:00

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմիի Եգիպտոս այցելելու հրավերը: Լավրովը գոհունակություն է հայտնել, որ Եգիպտոսի նոր իշխանությունները փորձում են վերադառնալ քաղաքական երկխոսությանը: «Շատ կարևոր էր լսել, որ Եգիպտոսի իշխանությունը նպատակադրված է վերականգնել քաղաքական գործընթացները երկրում, որը կոչված է երկիրը կայուն զարգացման ճանապարհ դուրս բերել` իշխանության քաղաքացիական ինստիտուտների արդյունավետ գործառնության, տնտեսական աճի, սոցիալական ենթակառուցվածքների ամրապնդման հիմքի վրա: Շատ կարևոր է նաև, որ իշխանությունը ջանքեր է գործադրում ապահովել երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, անվտանգության անհրաժեշտ մակարդակը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ