Սվազիլենդի թագավոր Մսվատի Երրորդը ամուսնանում է 15-րդ անգամ: Արքունիքի հարսնացուների վերակացու Խլանգաբեզա Մդլուլին հայտարարել է, որ 45-ամյա թագավորի նոր հարսնացուն 18-ամյա մոդել Սինդիսվե Դլամինին է: Մինչև հարսանիքը Սինդիսվեն պաշտոնապես կկոչվի Լիպովելա` արքայական հարսնացու, նա արդեն ներկայացվել է թագավորական ընտանիքին: Ավանդույթի համաձայն` ամեն տարի սեպտեմբերին Նգվենյամայի` Առյուծի (հպատակներն այդպես են անվանում արքային) ուշադրությանն արժանանալու ցանկություն ունեցող աղջիկները ուլունքաշարերով զարդարված կիսամերկ պարում են նրա համար եղեգներով պարը: Կիսված եղեգնը վկայում է ապագա նոր տուն կառուցելու նրանց պատրաստակամությունը: Սվազիների ավանդույթով` թագավորն ամեն տարի կարող է ամուսնանալ: Աֆրիկայի միակ բացարձակ տիրակալը հարսնացուների պակաս երբեք չի ունեցել` եղեգներով պարը պարելու գալիս են նաև Եվրոպայից: Բոլոր ընտրյալները նվեր են ստանում առանձնատուն, լիմուզին և ջիպ: Մսվատի Երրորդը դեռ 42 տարի ունի հասնելու հոր` Սոբխուզ Երկրորդի ցուցանիշին` 1982 թ. նա վախճանվեց 82 տարեկանում` անմխիթար թողնելով 70 այրիների: