Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Պատերազմը թուլության դրսևորում է

Պատերազմը թուլության դրսևորում է
19.09.2013 | 13:53

ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա, ավելին` Մերձավոր Արևելքի զանգվածային ոչնչացման զենք ունեցող բոլոր պետությունները պետք է ոչնչացնեն իրենց զենքը: «Մենք մեկն ենք այն պետություններից, որ կողմ են խաղաղությանը, կայունությանը և ողջ տարածաշրջանում զանգվածային ոչնչացման զենքը վերացնելուն։ Մենք հետաքրքրված ենք միջուկային տեխնոլոգիաները միայն խաղաղ նպատակներով օգտագործելու հարցով»,-ասել է Ռուհանին: «Թուլության նշան կլինի՞, եթե Բարաք Օբաման հրաժարվի Սիրիային ռազմական հարված հասցնելու որոշումից» հարցին ԻԻՀ նախագահը պատասխանել է. «Թուլության դրսևորում է, երբ որևէ կառավարություն կամ վարչակազմ շտապում է պատերազմել»:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ