Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Կարասինը սկզբունքորեն սխալվում է

Կարասինը սկզբունքորեն սխալվում է
24.09.2013 | 17:27

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն «սկզբունքային սխալ» է համարում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի տեսակետը, որ Վրաստանն արհեստական սրում է իրավիճակը Հարավային Օսիայի սահմանին: Նա գտնում է, որ. «Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է անձեռնմխելի լինեն։ Դրանք միջազգային նորմերով ճանաչված Վրաստանի սահմաններն են, և ռուս սահմանապահների տեղադրած փշալարը անցնում է այդ սահմանների միջով»: Փանջիկիձեն ասում է, որ սահման գոյություն չունի, քանի որ Հարավային Օսիան Վրաստանի բաղկացուցիչ մասն է:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ