ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նա պատմաբան չէ

Նա պատմաբան չէ
27.09.2013 | 11:18

Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ճանաչել է հոլոքոստը, ինչը հավասարազոր էր սենսացիայի իրանաիսրայելյան հարաբերությունների խորապատկերում և համարյա հեղափոխական նշանակություն կարող էր ունենալ երկու երկրների փոխհարաբերություններում: Երկրորդ սենսացիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նրա մասնակցության ընթացքում կարող էր դառնալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ձեռքսեղմումը, որը եթե աշխարհի բոլոր երկրներում դրական գնահատվեր, Իրանում դառնալու էր խնդրահարույց: Ռուհանին և Օբաման միմյանց ձեռք չսեղմեցին: Չկայացավ նաև առաջին սենսացիան` հաղորդվեց, որ CNN հեռուստաալիքը Իրանի նախագահի խոսքը եթեր է հեռարձակել կրճատումով, բացի այդ` սխալ թարգմանության պատճառով նրա խոսքը խեղաթյուրվել է: Ռուհանին ասել է. «Ինչպես ասել եմ նախկինում, ես պատմաբան չեմ։ Եվ միայն պատմաբանները պետք է հստակ սահմանեն, ձևակերպեն և բացատրեն պատմական իրադարձությունները։ Սովորաբար, մենք դատապարտում ենք ցանկացած հանցագործություն մարդկության դեմ, որն իրականացվել է քաղաքակրթության պատմության ցանկացած փուլում։ Դա վերաբերում է նաև նացիստական հանցագործություններին, որոնք իրականացվել են հրեաների և այլ ազգերի դեմ։ Մենք դատապարտում ենք ցեղասպանությունը և հանցագործությունները, եթե դրանք իրականացվում են մեր օրերում ցանկացած ազգի և կրոնի դեմ։ Հետևաբար, այն, ինչ արել են նացիստները, պետք է դատապարտվի։ Սակայն սահմանումներ և բացատրություններ այդ պատմական փաստերին, որոնց մասին դուք խոսում եք, պետք է տան միայն պատմաբանները և հետազոտողները։ Իսկ ես պատմաբան չեմ»:


Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ