Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Բարաք Օբաման մտադիր է շարունակել

Բարաք Օբաման մտադիր է շարունակել
29.09.2013 | 12:31

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետքարտուղար Ջոն Քերիին հանձնարարել է «շարունակել դիվանագիտական ջանքերը իրանական կառավարության հետ»: «Մենք Նյու Յորքում կառուցողական քննարկումներ ունեցանք մեր գործընկերների հետ` Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների»,-ասել է Օբաման: Նա տեղեկացրել է, որ նախագահ Ռուհանիի հետ իրենց «թիմերին հանձնարարել են շարունակել աշխատանքը արագացված տեմպերով»: Նա գտնում է, որ նշանակալից համաձայնության դժվար է հասնել, բայց դիվանագիտական աշխատանքը պետք է շարունակել: «Այս հարցի լուծումը, անտարակույս, մեծ քայլ առաջ կլինի ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի միջև նոր հարաբերությունների հաստատման ճանապարհին, հարաբերություններ, որ խարսխված են փոխադարձ շահի ու հարգանքի վրա»,-ասել է ԱՄՆ նախագահը: Նա համարում է, որ կփոխվեն նաև Իրանի ու միջազգային հանրության փոխհարաբերությունները: Անդրադառնալով Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցին` Բարաք Օբաման ասել է. «Բուն փաստը, որ 1979 թ. հետո դա առաջին խոսակցությունն էր ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի նախագահների միջև, վկայում է երկու երկրների փոխադարձ խոր անվստահությունը և միաժամանակ` այս բարդ պատմությունն ավարտելու հնարավորությունը»:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ