Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գործ կա՞, դիմեք Բեռլուսկոնիին

Գործ կա՞, դիմեք Բեռլուսկոնիին
07.10.2013 | 16:45

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվել է տնային կալանքից. նա գերադասում է մեկ տարվա հասարակական աշխատանքները, տեղեկացնում է Daily Mail-ը: Իտալիայի օրենսդրության համաձայն` նա մեկ տարի կամ աղբ կհավաքի, կամ այգիներում խոտ կկտրի, կամ ներկարարությամբ կզբաղվի: Փաստաբանները գերադասում են, որ Բեռլուսկոնին այդ տարին անցկացնի Հռոմում, ոչ թե Միլանում: Մի քանի բարեգործական խմբեր ու կազմակերպություններ դիմել են Կավալիերիին` համատեղ աշխատելու առաջարկով: Կասկած չկա, որ Սիլվիո Բեռլուսկոնին ճակատագրի այս շրջադարձը ևս կօգտագործի իր հանրաճանաչության և քաղաքական կարիերայի վերականգնման նպատակով:

Դիտվել է՝ 928

Մեկնաբանություններ