ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եվրամիությունը միատարր հասկացություն չէ

Եվրամիությունը միատարր հասկացություն չէ
08.10.2013 | 16:53

Բելառուս պաշտոնական այցից առաջ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հարցազրույց է տվել «Սովետական Բելառուս» թերթին և ասել է, որ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հետո Ուկրաինան չի հակադրվի Եվրասիական տարածքին և եվրասիական ինտեգրմանը։ Նրա խոսքերով` Եվրամիությունը միատարր հասկացություն չէ։ Միության երկրները կարող են տարբեր տեսակետներ ունենալ։ Նա պնդել է, որ ստորագրելով Ասոցացման պայմանագիրը` Ուկրաինան ինքնիշխանությունից և սեփական որոշումներն ընդունելու իրավունքից չի զրկվի։ «Պայմանագրում կա հատուկ հոդված, և Եվրամիությունը դա պաշտոնապես հաստատել է, որը մեզ թույլ է տալիս միանալ ազատ առևտրի գոտիներին, պայմանագրեր կնքել մաքսային միությունների հետ։ Դա մեր ինքնիշխան իրավունքն է», - ասել է Ազարովը և ավելացրել. «Եթե երբևէ Ուկրաինան հանգի այն եզրակացության, որ ավելի հարմար է անդամակցել Մաքսային միությանը, կանցկացվի հանրաքվե։ Ուկրաինայի ժողովուրդն իր խոսքը կասի, հանրաքվեով որոշում կընդունվի, և ոչ ոք երբեք չի կարողանա խոչընդոտել դրա իրականացումը»։

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ