Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թագավորը մտադրությունը չի փոխել

Թագավորը մտադրությունը չի փոխել
10.10.2013 | 11:16

Նիդեռլանդների թագավոր Վիլհելմ-Ալեքսանդրը չի հետաձգել նոյեմբերին 9-ին նշանակված այցը Ռուսաստան` չնայած ռուս-նիդեռլանդական դիվանագիտական սկանդալին: Նիդեռլանդների ընդհանուր հարցերով նախարարության ներկայացուցիչը հաղորդել է, որ սեպտեմբերի 23-ին հրապարակված մամլո հաղորդագրությունը Նիդեռլանդների թագավորի և տիկնոջ Ռուսաստան այցի մասին չի հերքվել: Եթե թագավորը մտադրությունը փոխի, մամլո նոր հաղորդագրություն կհրապարակվի: Թագավորի այցը նշանավորելու է Ռուսաստանում Նիդեռլանդների տարվա և Նիդեռլանդներում Ռուսաստանի տարվա միջոցառումների ավարտը:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ