ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Տարբեր գնահատականներ նույն ընտրությանը

Տարբեր գնահատականներ նույն ընտրությանը
10.10.2013 | 16:51

ԵԱՀԿ դիտորդները գտնում են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները լուրջ թերություններ են ունեցել, մասնավորապես` խոսքի ազատության և հանրահավաքների սահմանափակումներ, ընտրողների ահաբեկում: Կարճաժամկետ մոնիթորինգի առաքելության ղեկավար Միշել Վուասին ուշադրություն է դարձրել ձայների հաշվարկի գործընթացում եղած թերությունների վրա: Դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ Իլհամ Ալիևի մրցակիցները զանգվածային լրատվական միջոցների բավարար հասանելիություն չեն ունեցել, ընտրությունների լուսաբանման վրա բացասական ազդեցություն են ունեցել լրագրողների ձերբակալությունները և նրանց վրա հարձակումները:

ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդները ընտրություններն անվանել են ազատ, արդար և թափանցիկ: «Նախընտրական շրջանը, քվեարկության օրն ընտրական գործընթացը եղել են ազատ, արդար և թափանցիկ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդների առաքելության ղեկավար Պինո Արլաչին:
ԵԽԽՎ և Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Մենք ընտրություններն ավելի բաց ենք գնահատում նախորդների համեմատ՝ չնայած նախըտրական շրջանում ազատ արտահայտման որոշակի սահմանափակումներին: Նախընտրական շրջանում և քվեարկության օրը մենք կարողացել ենք տեսնել, որ ընտրական գործընթացներն իրականացվել են խաղաղ և պրոֆեսիոնալ»: Հայտարարության հեղինակները նաև ցանկացել են ընտրական գործընթացի որոշակի կատարելագործում: Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հետևել եվրոպական կառույցների խորհուրդներին:
ԱՊՀ դիտորդների խումբը ևս ընտրություններին բարձր գնահատական է տվել: Առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ դրանք եղել են ազատ և ժողովրդավարական և ապահովել են քաղաքացիների ազատ կամքի արտահայտման իրավունքը:

Դիտվել է՝ 1129

Մեկնաբանություններ