Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից

ՈՒկրաինան հեռանում է Կրեմլից
10.10.2013 | 16:58

ՈՒկրաինան առաջիկայում կարող է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից, եթե չվերանայվի գործող պայմանագիրը` ասել է վարչապետ Նիկոլայ Ազարովը: «Նման գնի դեպքում մենք կրճատել ենք և կկրճատենք, իսկ հեռանկարում, և դա դատարկ խոսքեր չեն, ընդհանրապես կհրաժարվենք այդ գնով գազ գնելուց։ Մոտակա տաս տարվա ընթացքում...Դա նույնիսկ շատ է։ Ես կարծում եմ՝ մենք կիրագործենք այդ խնդիրը շատ ավելի շուտ՝ էներգաարդյունավետության բարձրացման տեմպերի, գազի սպառման ծավալների կրճատման, այլընտրանքային աղբյուրների անցնելու, սեփական գազը գործարկելու դեպքում»,- նշել է Ազարովը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազային պայմանագիրը կնքվել է 2009-ին:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ