Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Սիրիացի իմամները պաշարված բնակչությանը թույլատրել են ուտել շան և կատվի միս

Սիրիացի իմամները պաշարված բնակչությանը թույլատրել են ուտել շան և կատվի միս
16.10.2013 | 11:19

Սիրիացի իմամների մի խումբ որոշում է ընդունել` թույլ տալ Դամասկոսի արվարձաններում պաշարված բնակիչներին ուտել մսեղեն, որոնք որպես ուտելիք օգտագործման համար արգելված են: Տարածվել է մի տեսանյութ, որում մուսուլման հոգևորականները հայտարարել են, որ մարդկանց այժմ թույլատրվում է ուտել կատվի, շան, էշի միս` սովամահ չլինելու համար: Այդ կոչն հիմնականում ուղղված է պաշարված ապստամբներին, ովքեր կառավարական զորքից երկար ժամանակ թաքնված և պաշարված են Դամասկոսի Մուադխամիայի արվարձաններում:

Հումանիտար կազմակերպությունները կոչ են արել Սիրիայի իշխանություններին` թույլ տալ մարդասիրական օգնություն ցուցաբերել արվարձաններում «թակարդն» ընկած բնակիչներին:

Նշենք, որ անցած շաբաթ, ժամանակավոր հրադադարի ժամանակ, Մուադխամիայից հաջողվել է փախչել հարյուրավոր խաղաղասեր քաղաքացիների:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ