ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սան Մարինոն ասաց` չգիտեմ

Սան Մարինոն ասաց` չգիտեմ
23.10.2013 | 18:17

Աշխարհի ամենահին հանրապետությունը` Սան Մարինոն (61 քառակուսի կիլոմետր, 30000 բնակչություն) հանրաքվեով ձախողել է Եվրամիության անդամակցությունը` 50,3 տոկոսը կողմ են քվեարկել, 49,7 տոկոսը` դեմ: Հանրաքվեն անվավեր է ճանաչվել, որովհետև մասնակցել է բնակչության 20 տոկոսը միայն` նվազագույն 32 տոկոսի անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ