ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մաքսային միություն Հայաստանի ընդունման հարցում պետք է հարցնել Ադրբեջանի կարծիքը, որը, հայտնի է, որ չի պատրաստվում ՄՄ-ին անդամակցել: Լուկաշենկոն ասել է, որ նույն կարծիքին է և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Բելառուսի նախագահը բերել է ԵՄ-ի օրինակը, որը, նրա խոսքով, չի ձգտում իր կազմում ընդգրկել տարածքային խնդիրներ ունեցող պետությունների: Մինսկում Եվրասիական միության բարձրագույն խորհրդի անդամների նիստին հոկտեմբերի 24-ին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` առիթ է հարցը տետ ա տետ պարզաբանելու համար: