ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Անլուրջ վերաբերմունք Թուրքիային

Անլուրջ վերաբերմունք Թուրքիային
27.10.2013 | 12:54

Մինսկում Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում նվազագույնը երկու սենսացիա գրանցվեց` հայտարարվեց, որ միությանը անդամակցելու ցանկություն են հայտնել Թուրքիան և Հնդկաստանը: Պարզվում է` կամ շտապել են, կամ` ուշացել: Թուրքիան Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել` հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Հավելենք, որ մեկ տարի առաջ Անկարայի հետ բանակցություններ են տարվել կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ, սակայն այժմ դրանք կորցրել են իրենց արդիականությունը` ըստ նախարարության: Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել էր Թուրքիային ընդունել Մաքսային միություն։ «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ՝ մեր ՄՄ-ին անդամակցելու խնդրանքով։ Եկեք ընդունենք Թուրքիային»,- ասել էր նա:

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ