ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում հայտարարել է, որ Վրաստանը 2014-ին ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. «Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը, սակայն հաջորդ տարի դա հաստատ տեղի չի ունենա: Առայժմ մենք կհամագործակցենք Վրաստանի խորհուրդ-ՆԱՏՕ շրջանակներում»: Իսկ Ուկրաինան ընտրել է դաշինքներից դուրս գտնվելու կարգավիճակը: Ռասմուսենը հիշեցրել է, որ 2008 թ. Բուխարեստի գագաթաժողովի ժամանակ և Վրաստանը, և ՆԱՏՕ-ն կողմ են եղել անդամակցությանը, հետո Ուկրաինան ընտրել է միություններին չանդամակցել. «Ուկրաինան որոշել է չշարունակել դաշինքին անդամակցելու քաղաքականությունը: Մենք կշարունակենք համագործակցել այդ երկրի հետ Ուկրաինայի խորհուրդ-ՆԱՏՕ շրջանակներում»,- ասել է գլխավոր քարտուղարը: