ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ո՞վ չունի, կորցրել է

Ո՞վ չունի, կորցրել է
29.10.2013 | 00:24

Չնայած տարածված տեսակետ կա, որ Զարուհի Փոստանջյանը վայելում է եվրոպական աջակցություն և իր գաղափարա-արժեկրությամբ համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն ԵԽԽՎ-ում ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինին պլենար նիստում հարցը չուղղած, այլ «մթության քողի տակ» նրա հետ «զրուցած» Զարուհու մասով քաղաքական կուլիսներում շշնջում են, որ մերկ իրականությունն այն է, որ նա ռուսական «արժեքներն» ավելի է սիրում: Եվ, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նա երբեք չի հրավիրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն` որևէ միջոցառման: Չնայած Ամերիկան կարող էր և նման «թիթիզությունների» հետևից չընկնել, այնուհանդերձ, արձանագրված փաստ է. Զարուհին այնտեղ չի եղել: Ինչո՞ւ` հարցրինք «Ժառանգության» «միլեդուց»։ «Այդպես չէ: Եղել եմ»: Ե՞րբ: «Ե՜րբ…»: Զարուհին դժվարացավ հիշել: Խնդրեցինք, բոլոր դեպքերում, հիշել։ «Երևի անցյալ տարի, չէ, չեմ հիշում: Բայց հրավերներ եղել են»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ