Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կատարում է խոստումը` նա հրաժարական է տալիս: Մամլո ասուլիսում Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ կառավարության նոր ղեկավարի անունը պարզ կդառնա շաբաթ օրը, ուրբաթ քաղխորհուրդը կքննարկի իր առաջարկած թեկնածուի հարցը, իսկ շաբաթ հանդիպում կլինի խորհրդարանական մեծամասնության հետ։ Միայն դրանից հետո հանրությանը կներկայացվի նոր վարչապետը։