Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ամուսնացած չէ և փոփոխությունների չի ձգտում անձնական կյանքում: «Ես շատ լուրջ հարաբերություններ ունեմ և մտադիր չեմ փոխել դրանք», - հայտարարել է Մարգվելաշվիլին՝ մամլո ասուլիսում, երբ հարցրել են, թե երբ Վրաստանն առաջին տիկին կունենա: Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ նորընտիր նախագահին լուրջ հարաբերություններ են կապում երաժիշտ և նկարչուհի Մակա Չիչուայի հետ, ով Մարգվելաշվիլիին ուղեկցում է երեկույթների ժամանակ և նրա հետ բավականին հաճախ է հայտնվում հանրության մեջ: