Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ նախագահ Ջեյմս Ուորլիքը նոր մոտեցումներ կցուցաբերի, որոնք հնարավորություն կտան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շարժել մեռյալ կետից. «Նա նոր մոտեցումներ է ներդնում և նոր վերաբերմունք է ցուցաբերում հարցի լուծմանը: Ես դրա ականատեսը դարձա Ուորլիքի՝ Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ բանակցությունների ժամանակ»,- ասել է ԱՄՆ դեսպանը: Նա նաև հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ տեղի կունենա Հայաստանի և Ադրեջանի նախագահների հանդիպում: