Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ և այրվել: Հինգ զոհեր կան` երեքը մեքենայում, երկուսը չինացի և ֆիլիպինցի զբոսաշրջիկներ: 38 մարդ մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց: Իրավապահները ճշտում են` դեպքը դժբախտ պատահա՞ր է, թե՞ ահաբեկչություն: