Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկու հարցազրույցին`
90-ականներին Հեյդար Ալիևի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաֆա Գուլուզադեն գտնում է, որ այդ հայտարարությունը չպետք է մտահոգի Ադրբեջանին: «Ռուզինսկու հայտարարության հիմնական հասցեատերը Հայաստանի հանրային կարծիքն է, քանի որ այստեղ Մոսկվայի դիրքերը վերջին շրջանում թուլացել են»,- նշել է Գուլուզադեն` հավելելով․ -«Մի կողմից՝ Ռուզինսկու շուրթերով Մոսկվան փորձում է հանգստացնել հայերին, մյուս կողմից՝ հասկացնում է հայերին` «առանց մեր աջակցության պատերազմում Ադրբեջանն է հաղթելու»: