Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ միաձայն որոշմամբ ապագա վարչապետի թեկնածու է հաստատվել ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Նա 31 տարեկան է և մինչև ներքին գործերի նախարար դառնալը աշխատել է Բիձինա Իվանիշվիլու ձեռնարկություններից մեկում: Նոյեմբերի 17-ին նախագահի երդմնակալությունից հետո խորհրդարանին կներկայացվի նոր կաբինետը: Վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ եթե ինքը դառնա վարչապետ, կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի: