Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որ նաև կառավարության ղեկավարն է, կառավարության նիստում ասել է, որ Իրանի ժողովուրդն այլ ժողովուրդների, այդ թվում՝ ամերիկացիների հանդեպ թշնամանք չի զգում։ Նախագահը նաև ասել է, որ Իրանի ժողովուրդը դատապարտում է իր երկրի հանդեպ թշնամական քաղաքականությունը։ Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Ռոհանին նշել է, որ 5+1 ձևաչափով բանակցությունների նպատակը երկրի իրավունքները դիվանագիտության և տրամաբանության շրջանակներում վերականգնելն է։ Իսկ ազգային ինքնիշխանությունը և մարդու իրավունքներն այն կարմիր գիծն են, որը չպետք է խախտվի։