ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պահանջել է պարզաբանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին:
Զաքիր Հասանովը գտնում է, որ այս հայտարարությանը պաշտոնական արձագանք է անհրաժեշտ: Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի բացառել, որ հնարավոր է՝ խնդիրը թյուրիմացության արդյունքում է ծագել, և խոստացել է զբաղվել այդ հարցով: