ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համանախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն է, որը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ: Պոպովը հայտնել է, որ Ալիևը հանդիպման համաձայնություն է տվել:
«Համանախագահները այսօր կմեկնեն Երևան: Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանում քննարկումից հետո կտարածվի պաշտոնական հայտարարություն: Հուսով ենք, որ երկու նախագահների հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ», - հայտարարել է ռուսաստանցի միջնորդը: