ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կավալիերիի սև օրը

Կավալիերիի սև օրը
06.11.2013 | 11:13

Նոյեմբերի 27-ին Իտալիայի Սենատի նիստում Սիլվիո Բեռլուսկոնիին նախատեսվում է զրկել սենատորական իրավունքներից: Նախկին վարչապետին ու «Ազատության ժողովուրդ» կուսակցության ղեկավարին մեղավոր են ճանաչել խարդախության և կաշառակերության մեջ: Իտալական օրենսդրության համաձայն, նա երկու տարի չի կարողանա պետական պաշտոններ զբաղեցնել:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ