ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Նազարբաևի քարոզչական աջակցությունը Էրդողանին

Նազարբաևի քարոզչական աջակցությունը Էրդողանին
06.11.2013 | 11:15

Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է միանալ Մաքսային միությանը: Ճիշտ է` հաջորդ օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքեց հայտարարությունը` բացատրելով, որ քննարկումները եղել են մեկ տարի առաջ, և այժմ Թուրքիան նման մտադրություն չունի: Երեք տարվա ընդմիջումից հետո նոյեմբերի 5-ին վերսկսվեցին Թուրքիա-Եվրամիություն բանակցությունները: Հայտնի բախումներից հետո Եվրամիությունը Թուրքիային ժողովրդավարական բարեփոխումների պահանջ էր ներկայացրել: Չի բացառվում, որ Նուրսուլթան Նազարբաևի բարձրաձայնած մտադրությունը սոսկ Եվրամիությանն ուղղված քարոզչական քայլ էր` եթե ԵՄ-ն շարունակում է պահանջները մեծացնել ու ավելացնել, Թուրքիան հնարավորություն է ստանում Մաքսային միությանն անդամակցությունը (հետագայում նաև Եվրասիական միությանը) ներկայացնել իբրև այլընտրանք: Եվ Եվրոպայում, և Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Թուրքիան հազիվ թե դառնա ԵՄ լիիրավ անդամ, և պատճառը ոչ տնտեսական է, ոչ ժողովրդավարական, պատճառն ավելի շատ ժողովրդագրական է` Թուրքիայի բնակչության արագ աճը և ԵՄ տարածքի բնակչության շատ դանդաղ աճը միանգամայն կարող են փոխել Եվրոպայի ժողովրդագրական (ինքնաբերաբար` նաև դավանաբանական ու մշակութաբանական) պատկերը: ԵՄ-ն եվրոպական պետությունների կառույց է, որ Թուրքիան ուզում է ունենալ իբրև ասոցացված անդամ, որպեսզի չխորանա Արևելքի մեջ: Այդ դիրքորոշումը Անկարային մղում է այլընտրանքի որոնման: Թուրքերն արդեն 50 տարի բանակցում են Արևմուտքի հետ կրտսեր գործընկերոջ կարգավիճակով` լինելով բավականաչափ հզոր պետություն: Անկարան հավակնում է նաև տարածաշրջանի առաջատարի դիրքերին` անհրաժեշտ համարելով միավորվել պատմական հայրենիքի` Ալթայի և Միջին Ասիայի հետ: Աշխարհագրական նախանձելի դիրք ունենալով` Թուրքիան չունի բնական պաշարներ և այդ պատճառով տնտեսությունը ուղղորդված է արտահանման: Թուրքիայի տնտեսական արագ աճը պայմանավորված էր բարենպաստ տնտեսական հանգամանքներով, իսկ հիմա Եվրոպան ճգնաժամի պատճառով կրճատել է սպառումը և թուրքական տնտեսությունը այլևս զարգացման նախկին տեմպերը չունի: Թուրքիան կորուստներ ունի նաև քաղաքական ասպարեզում` արաբական գարնան սկզբում բարենպաստ հովերը արագ վերափոխվեցին լարված հարաբերությունների Լիբիայի ու Եգիպտոսի հետ: Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով Թուրքիան 10 միլիարդ դոլարի տրանզիտային ապրանքաշրջանառության կորուստ ունի արդեն: Աֆրիկյան մայրցամաքում էլ Թուրքիան բախվում է Չինաստանի հետ մրցակցությանը: Այդ իրավիճակում Անկարան կորցնում է աշխարհաքաղաքական հզորությունը և նոր հենման կետեր է որոնում` հենց դրանով էր պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հայտարարությունը, որը հազիվ թե երբևէ իրականանա: Այդ ճանապարհին Թուրքիան բախվելու է Ռուսաստանին, ում բոլորովին պետք չէ նույն տնտեսական տարածքում թուրքական մրցակցությունը: Բացի այդ` եթե Անկարան վերջնականապես հեռանա ԵՄ-ից և որոշի անդամակցել Մաքսային կամ հետագայում Եվրասիական միությանը, Ռուսաստանը կառաջադրի ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջ, իսկ ԱՄՆ-ը նման քայլերն արագ կասեցնելու միջոցներ միշտ ունի:


Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ