ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է

Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է
07.11.2013 | 11:06

Եվրամիության խորհրդատվական խումբը գտնում է, որ Հայաստանում «բացերը դեռևս շարունակվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում»: Խորհրդատվական խումբը հրապարակել է կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը, որով առաջարկվում է հզորացնել Ազգային ժողովի վարչարարական կարողությունները, ամրապնդել կապերը քաղաքացիական հասարակության հետ, հասցեագրել մարդու իրավունքների խթանման վերաբերյալ Եվրամիության և միջազգային պայմանագրերի առաջարկությունները: Հաշվետվության մեջ նշվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակման մասին:

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի հաղորդագրության համաձայն՝ հաշվետվության մեջ մեծ ուշադրություն է հատկացվել քրեական, վարչական և քաղաքացիական արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Ներկայացվել են առաջարկություններ մարդկանց թրաֆիքինգի, կիբերհանցագործության, փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների ոլորտներում երկրի մարտահրավերների վերաբերյալ:
«Մինչև այժմ արձանագրված առաջընթացը խրախուսիչ է, սակայն Հայաստանում բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել ավելի շատ աշխատանքներ» ,- ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ