ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Իրանը հուսով է Արևմուտքի հետ փոխհամաձայնության գալ

Իրանը հուսով է Արևմուտքի հետ փոխհամաձայնության գալ
07.11.2013 | 14:14

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբաս Արագչին ԶԼՄ-ներին հայտարարել է. թե «Ժնևյան բանակցությունները «վեցի» խմբի երկրների մտադրությունների ստուգման չափանիշ կարող են դառնալ, և այդ բանակցությունները թույլ կտան ստուգել ընդդիմախոսների քաղաքական կամքը»: Ասվել է, թե Իրանը հուսով է, որ միջուկային ծրագրի շուրջ «վեցի» միջնորդների հետ Ժնևում կայանալիք բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության կհասնեն: Դիվանագետի խոսքով՝ պաշտոնական Թեհրանը հակված է լուրջ բանակցությունների և հուսով է, որ այս անգամ բանակցող կողմերը կկարողանան հասնել շոշափելի առաջընթացի` միջուկային ծրագրի վերաբերյալ դիրքորոշումները մոտեցնելու առումով: Իրանը միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի կարգավորման համար ավելի վաղ առաջարկել էր փուլային ծրագիր, որը ներառում է փոխադարձ զիջումներ և փոխադարձ վստահություն հաստատելու քայլեր: Հիշեցնենք, որ միջազգային հանրությունը Իրանից պահանջել էր 20 տոկոսով կրճատել ուրանի հարստացման ծրագիրը և հարստացված ուրանի ավելցուկի մի մասը տեղափոխել արտերկիր: Պաշտոնական Թեհրանը հայտարարել էր պահանջի առաջին մասի հետ համաձայնության մասին` մերժելով երկրորդ մասը: Ասվել էր, որ ոչ մի գրամ ուրան Իրանից դուրս չի գա: Ժնևում Իրանի և «վեցի» խմբի միջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա նոյեմբերի 7-8-ին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ