Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Անկարա կայցելի 2014-ի հունվարի 27-ին: Ժամկետը հստակեցվել է Թուրքիայում ճապոնական Mitsubishi-ի և ֆրանսիական Areva ընկերությունների կողմից ատոմակայան կառուցելու որոշումից հետո: Zaman-ը գրում է. «Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման ավարտից հետո Անկարա-Փարիզ հարաբերությունները թեկուզ դանդաղ, բայց առաջ են ընթանում»: