Թուրքիայի Ազգային մեծ ժողովում լսումների ժամանակ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ աշխատում են հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ: «2015-ին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են: Մեր պահանջը Ղարաբաղից հայերի դուրս գալն է, այդ ուղղությամբ զարգացում ենք ակնկալում: Եթե դա տեղի ունենա, թե՛ սահմանը կբացվի, թե՛ երկաթուղին, թե՛ մի շարք հարաբերություններ կզարգանան: Սակայն դա ցանկանում ենք անել Ադրբեջանի հետ համատեղ»,- ասել է Դավութօղլուն: