ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Օբաման պատմական շանս է գտել

Օբաման պատմական շանս է գտել
09.11.2013 | 17:30

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` երրորդ անգամ ընտրվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալով` ԱՄՆ-ը նախագահը նշել է. «Մենք պատրաստ ենք մնում համագործակցել ձեզ հետ՝ օգտագործելու համար պատմական շանսը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով, և մենք ողջունում ենք այս ամսվա վերջին հանդիպելու Ձեր և նախագահ Սարգսյանի կայացրած որոշումը»: Նա սպասում է երկկողմ ռազմավարական գործընկերության կարևոր հարցերի քննարկումների շարունակմանը. «Ավելի քան 20 տարի շարունակվող մեր երկրների երկկողմ հարաբերությունները նշանակալից ներդրում են ունեցել տարածաշրջանային անվտանգությունը ապահովելու համար: Մենք ողջունում ենք այդ շրջանում Ադրբեջանի տնտեսական և սոցիալական տպավորիչ առաջընթացը և հավատարիմ ենք մնում մեր գործընկերությունը ամրապնդելու ջանքերին, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերների հարցերում համագործակցության խորացմանը»,- գրել է Օբաման: «Միացյալ Նահանգները և Ադրբեջանը շատ հարցերում սերտորեն համագործակցում են երկկողմ և միջազգային ձևաչափերով, վերջին շրջանում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Մենք գնահատում ենք ձեր գործընկերությունը Աֆղանստանում, համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում»,-հավաստիացրել է ԱՄՆ նախագահը` հավելելով. «Մենք հավատարիմ ենք մնում հարավային էներգետիկ միջանցքի զարգացման ջանքերին`, զարգացնելու բարեփոխումները տնտեսության դիվերսիֆիկացման, տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար»:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ