Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը ասել է, որ Ֆրանսիան վստահ չէ, որ համաձայնություն կկայացվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ. «Այս փուլում համաձայնություն չկա: Մնում են դրույթներ, որոնց շուրջ պայմանավորվել դեռ չի հաջողվել»,-ասել է նա: Խնդիրների թվում Ֆաբիուսը նշել է Թեհրանի կուտակած ուրանի պաշարները, որոնք 20 տոկոսով հարստացված են: Նա համարում է, որ դա շատ է և պետք է հասցնել մինչև 50 տոկոսի: Նախարարը գտնում է, որ պետք է հաշվի առնել նաև Իսրայելի անհանգստությունը: